Սերմնացան. փուլ առաջին

Նախագիծը՝ Սերմնացան

Ճամբարականները շատ կարևոր գործ ունեին։ Իջան բնագիտության լաբորատորիա։ Ունեին բազմաթիվ հարցեր։ Սկսվեց շատ հետաքրքիր քննարկում ընկեր Շուշանի հետ։ Պետք է ցանեին լոլիկ, պղպեղ։ Դրեցին թաղարները, լցրեցին հողն ու ցանեցին սերմերը, որից հետո ջրեցին։ Իմացան սերմ ցանելու առանձնահատկությունները։ Հուսանք` լավ բերք կունենանք։
Շատ խորը չպետք է բացել հողը: Սերմերը հեշտությամբ դուրս գալու հնարավորություն պետք է ունենան: Սկզբնական շրջանում շատ կարևոր է անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելը: Դրա համար թաղարները կդնենք դասարանի ամենատաք մասում: Իսկ ծլելուց հետո անհրաժեշտ է արև և լույս: Կտեղափոխենք պատուհանների մոտ:
Շարունակելի….

Оставьте комментарий