Բերքահավաք

Նախագիծը՝ Սերմնացան

Երկարաժամկետ այս նախագիծը տվեց իր պտուղները:
Սովորողները հունվարի 15-ին ցանել էին լոլիկի սերմերը: Ամեն օր հետևում, ջրում ու խնամում էին, նշումներ էին կատարում, հաշվում ու չափում:

Այն, ինչն արել ես սիրով, խնամել ու հոգ ես տարել, չի կարող արդյունք չտալ: Ստացանք լոլիկի 17 սածիլ, որոնք տեղափոխեցինք և ունեցանք հրաշալի արդյունք:

Իսկ հուլիսի 4֊ին համտեսեցինք


Համբարձման ծես. ամփոփում

Նախագիծը՝ Համբարձման ծես. Ապարանի ջրամբար

Իսկական քայլարշավի են մասնակցելու Արևմտյան դպրոց-պարտեզի սաները: Ճանապարհը երկար էր (12 կմ), բայց երգելով, ծաղիկ հավաքելով (քաղում էին մկրատով, այլ ոչ թե արմատախիլ անում), 7 քար հավաքելով, չնկատեցին էլ, թե ինչպես տեղ հասան:

Читать далее

Ազգային պարերը կրտսեր դպրոցում

«Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքերն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը»: (Կոմիտաս)

Շատ կարևոր է սովորել հայկական ազգային երգերը, պարերը, խաղացել խաղերգերը, ծանոթացել և կատարել ծիսական գործողություններ, լինել ճիշտ միջավայրում:

Լիսիցյանական շաբաթ
Կրթահամալիրում լիսիցյանական շաբաթ է, բաց ստուգատես՝ նվիրված բանահավաք, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանին։

Читать далее

Իմ մտքերը

Իսկ դուք կարդացե՞լ եք Ալբերտ Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» ստեղծագործությունը: Եթե չեք կարդացել, մեծ բան եք կորցրել. շա՜տ հետաքրքիր է:

Հասմիկի մայրիկն ասում է, որ Հայաստանում էլ շատ հին ժամանակներում կարողացել են մտքերը կարդալ, բայց ուրիշի մտքերը կարդալու համար, պիտի ունենայիր հատուկ թույլատվություն։ Այդ գաղտնիքի վկայությունը պահպանվել է մեր
հայկական «ականջդ կանչի» դարձվածքի մեջ։

Читать далее

Հայտարարություններ


Ներկայացնում են՝

Միա Ալավերդյան
Ալեքսան Ավագյան
Սամվել Բաբաջանյան
Ռուբեն Գրիգորյան
Ստեֆանի Կարապետյան
Շուշան Հակոբյան
Հասմիկ Մկրտչյան
Հարություն Մկրտչյան
Սոֆիյա Պարսամյան
Արեգ Օսիպյան
Դավիթ Տոնոյան
Միքայել Քեշիշյան

Հորինուկներ կրտսեր ընկերներիս համար

Իմ կրտսե՛ր ընկեր, ես գիտեմ, որ դու արդեն կարդալ գիտես և կարող ես մեր դասարանի սովորողների հորինած հետաքրքիր պատմությունները կարդալ:

Իսկ եթե չգիտես, կարող ես խնդրել մեծահասակներին, որ ամեն երեկո կարդան քեզ համար:
Հաճելի ժամանց ենք մաղթում:

Նռանե Անտոնյան
Չարաճճի աշնան քամին


Լինում է, չի լինում՝ մի քամի: Այդ քամու անունը Ճերմակիկ է լինում: Ամեն աշուն նա պարահանդես է կազմակերպում և կանչում է բոլոր տերևներին: Ճերմակիկը հերթով գնում, շրջում է ծառերի մոտով և ասում է տերևներին.
– Տերևնե՛ր, հագե՛ք ձեր գեղեցիկ շորերը և եկե՛ք իմ հետևից, ես կտանեմ ձեզ իմ պարահանդեսին:

Читать далее