Մարմնամարզություն 22.02.2022

3.1 դասարանի սովորողները սիրում են մարմնամարզության դասերը:
Անպայման սկսում են նախավարժանքից, շնչառական վարժություններից, դանդաղ վազքից, որից հետո խաղում են էստաֆետային խաղեր:
Մարմնամարզությունը նպաստում է օրգանիզմի առողջության պահպանմանը, ամրապնդմանը, մկանների զարգացմանը, ճարպկությանը, ճկունությանը, հավասարակշռությանը, կոորդինացիայի մշակմանը ևն:
Կոլեկտիվ խաղերը նպաստում են նաև սովորողների մոտ ընկերասիրության, փոխօգնության, համագործակցության, համարձակության, հանդուրժողականության, նպատակասլացության, ինքնատիրապետման, կամքի ուժի դաստիարակմանը։


Խաղ 1
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Առաջին մասնակիցը (գնդակը բռնած) սողալով հասնում է օղակին, գնդակը դնում օղակի մեջ, շրջանցում և արագ վազելով հետ վերադառնում: Հաջորդ մասնակիցը սողալով հասնում է օղակին, վերցնում գնդակը և վազելով հետ վերադառնում՝ փոխանցելով գնդակը հաջորդ մասնակցին: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է ավարտում խաղը:

Խաղ 2
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի, նստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխի վերևով փոխանցում է հաջորդ մասնակցին: Գնդակն այնքան են փոխանցում, մինչև հասնում է վերջին մասնակցին: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազում շարքի դիմաց: Նստում և նորից գլխի վերևով փոխանցում է գնդակը: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է ավարտում խաղը:


Խաղ 3
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Ամեն խմբին տրվում է 2 գնդակ: Առաջին մասնակիցը գնդակները հերթականությամբ դնում է օղակների մեջ (ամեն շարքի դիմաց դրված է 2 օղակ), շրջանցում է վերջին օղակն ու վերադառնում:Հաջորդ մասնակիցը հավաքում է օղակների գնդակները, շրջանցում է վերջին օղակն ու վերադառնում: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է ավարտում խաղը:

Խաղ 4
Մասնակիցները բաժանվում են 2 խմբի:Սողալով հասնում են օղակին, շրջանցում և արագ վազելով հետ վերադառնում: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է ավարտում խաղը:

Оставьте комментарий