Առաջին դասարանցիների առցանց «Մուտք» ճամբար (2022-2023 ուս. տարի)

Առաջին դասարան դիմած սովորողների համար:

Սիրելի վեց տարեկան, ընտրի՛ր  քեզ դուր եկած առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը և մեծահասակներին խնդրիր, որ  տեսանկարեն քեզ, տեղադրեն YouTube-ում և հղումն ուղարկեն քո դասվարի
էլեկտրոնային հասցեին՝ lusine-petrosyan@mskh.am :

Սովորել՝
Ա) «Արև, արև, ե՛կ, ե՛կ» կամ «Փայտե ձիուկ»  երգերից մեկը.

Արեգակ
Արև, արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր, հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք՝ նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,
Նախշուն քարին վե՛ր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը, տե՛ս, տե՛ս,
Պսպղում է ոսկու պես:

Փայտե ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛ ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո’պ, հո’պ, հո’պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցի՛ր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցի՛ր դու,
Ու արի՛,
Կե՛ր գարի,
Գիրուկ ձիուկ`
Քաջարի:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Բ) «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը.

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց. 

— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս: 

Գ)Պատմի՛ր քո սիրելի կենդանու մասին: 

Դ)Պատմի՛ր քո սիրելի խաղալիքի մասին: 

Ե)Պատմի՛ր քո սիրելի զբաղմունքի մասին։

(Տեսանյութը տեղադրել Youtube-ում և հղումն ուղարկել։ Տևողությունը մինչև 3 րոպե)։

Оставьте комментарий