Հանրային աուդիտ #1

Օրը՝ մայիսի 12
Ժամը՝ 14։00-15։00

Արևմտյան դպրոց-պարտեզում հավաքվել էին ծնողներն ու սովորողները: Հետաքրքիր զրույց-քննարկում տեղի ունեցավ: Սովորողները պատմում էին իրենց գործունեությունների, նախասիրությունների մասին, պատմում էին, թե ինչն են կարևորում իրենց կրթահամալիրում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է հեղինակային այլընտրանքային ծրագիր: Կրթահամալիրում իրականացվող նախագծերը մշտապես թարմացվում են, որպեսզի սովորողների համար էլ ավելի հետաքրքիր լինի ուսուցման գործընթացը: Կրթահամալիրն առանձնանում է նաև իր օրացույցով, որտեղ արտացոլված են նախագծերի ժամանակացույցները:

Աուդիտին ներկայացվող թեմաներ՝

Ներկայացնում է դպրոցի ծրագրի ղեկավար Գոհար Բալջյանը.

Դպրոցի առանձնահատկությունների մասին են խոսում սեբաստացի սովորողները, ծնողները.

Նախագծային ուսուցումը ներկայացնում է մաթեմատիկայի դասավանդող Գրետա Բակունցը: Պատմում է մաթեմատիկայի ինտեգրումն այլ առարկաների հետ, իսկ սովորողները ներկայացնում են, թե ինչ են սովորել և ինչ ձեռքբերումներ են ունեցել այդ աշխատանքների ժամանակ.

Անուշ Դավթյանը ներկայացրեց, թե տարվա ընթացքում ինչ նախագծեր են իրականացրել: Սովորողները վերափոխում են միջավայրը, ստեղծագործում, որն էլ նպաստում է նկարչական մտածողության զարգացմանը.

Արմինե Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչպես է նախագծային ուսուցումն իր մեջ ներառում մի քանի բաղադրիչներ: Իհարկե, բոլոր առարկաների կապն ապահովում է մայրենի լեզուն.


Ոսումնական ճամփորդությունները կրթահամալիրի հեղինակային ծրագրի գլխավոր գործունեություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս սովորողին ճանաչել, սիրել հայրենիքը:
Ներկայացնում է Սոնա Փափազյանը, պատմում են ծնողները.

Մեր դռները բաց են բոլորի առջև, բարով եք եկել…

Оставьте комментарий