Իմ մտքերը

Իսկ դուք կարդացե՞լ եք Ալբերտ Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» ստեղծագործությունը: Եթե չեք կարդացել, մեծ բան եք կորցրել. շա՜տ հետաքրքիր է:

Հասմիկի մայրիկն ասում է, որ Հայաստանում էլ շատ հին ժամանակներում կարողացել են մտքերը կարդալ, բայց ուրիշի մտքերը կարդալու համար, պիտի ունենայիր հատուկ թույլատվություն։ Այդ գաղտնիքի վկայությունը պահպանվել է մեր
հայկական «ականջդ կանչի» դարձվածքի մեջ։


Շատ հնարավոր է, որ մարդիկ լինելով իրարից հեռու, մտքերը փոխանցելու միջոցով իրար ուղարկել են տեղեկություններ։ Եվ երբ «ականջդ կանչել է», մարդը հնարավորություն է ունեցել «ներս» թողել տվյալ հաղորդագրությունը։

Հ.Գ. Այս փաստը դեռ ապացուցված չէ: Մեր հեքիաթի հերոսների սառչող մտքերի պես հավանական է՝ մի օր հայտնվի ինչ-որ սառած ապացույց։

Оставьте комментарий