Մարզական խաղեր. բասկետբոլ

Նախագիծը՝ Մարզական խաղեր

Ճամբարականները սիրում են մարզվել: Այս անգամ Մայր դպրոցի մարզասրահում էին՝ խաղում էին բասկետբոլ: Վարում էին գնդակն ու փորձում նետել զամբյուղը:

Խաղը հիմնադրվել է ԱՄՆ-ում: Դպրոցում մարմնամարզության դասերն հետաքրքիր դարձնելու համար մարզիչը մի բան մտածեց՝ ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։

Оставьте комментарий