ՈՒՐԲԱԹ-ՀԱՄԵՐԳ․ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Ուրբաթ-համերգ. Բարեկենդան

Թումանյանով Բարեկենդան
Օրը՝ փետրվարի 25
Ժամը՝15:15
Վայրը՝ Մայր դպրոց՝ Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, ծնողներ,հյուրեր…

Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…

ԲարեկենդանՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

Оставьте комментарий