Սերմնացան. սածիլների տեղափոխում

Նախագիծը՝ Սերմնացան, Էկոտուր 2022

Արդեն 17 սածիլ ունենք ու ժամանակն է տեղափոխելու: Սովորողներն ընկեր Շուշանի օգնությամբ բերեցին մեծ ծաղկամաններ՝ լոլիկներին նոր «բնակարան» տեղափոխելու համար, որպեսզի ընդարձակ տարածքում էլ ավելի բարենպաստ պայմաններում աճեն ու մեծանան:

Պետք է՝
— ծաղկամանների տակ անցքեր բացել
— լցնել հողը
— բահի օգնությամբ զգուշությամբ տեղափոխել սածիլը
-հողով ծածկել արմատը
-լցնել տորֆը
-ջրել

Կարևոր է՝
Սկզբնական շրջանում արևի տակ չդնել, որպեսզի նոր «բնակարանին» հարմարվեն մեր «փոքրիկ» բնակիչները նոր միջավայրին:

Оставьте комментарий