«Ելք» ստուգատես

Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիսի 30-հունիս 10

Նպատակը՝

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները

Նախագծի ընթացքը՝

Ընթերցանություն՝
Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած ստեղծագործություններից, գրքերից որևէ մեկը։ Առաջարկում է ընթերցել նաև ընկերներին։

Մաթեմատիկա՝
Ներկայացնում է, թե ինչ գիտելիքներ է ձեռք բերել։ Ներկայացնում է որևէ հետաքրքիր խնդիր կամ տրամաբանական խաղ։

Մեդիահմտություններ՝
Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Wondershare Filmora, Power Point ծրագրերից։

Մարմնակրթություն՝
Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ լող, մարզական, բակային խաղեր։

Ես և շրջակա աշխարհը՝
Սովորողը ներկայացնում է իր գիտելիքները առողջ ապրելակերպի, հիգիենայի, շրջակա միջավայրի պահպանման մասին։ Կարելի է կցել նաև համապատասխան հեղինակային տեսանյութեր։

Կերպարվեստ, տեխնոլոգիա՝
Սովորողը ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ է կատարել, որ աշխատանքն է հավանել։

Ամփոփում՝

«Ելք» ստուգատես- պատմում են սովորողները

Նախագիծն ավարտում ենք «Ելք» ստուգատես-բեմականացմամբ։
Հյուրեր՝ ծնողներ, դասավանդողներ, սովորողներ։

«Ելք» ստուգատես, Ճամփորդություն Արատես_ «Մուտք 4-րդ դասարան»

Оставьте комментарий