«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբերի ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 10-13

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների
1-5-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր

Համակարգողներ՝ Գրետա Բակունց, Լուսինե Պետրոսյան Գ․

Նպատակը՝
Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողություններ (իրար լսելու, իրարից սովորելու , իրար շարունակելու, իրար օգնելու)
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողություններ
  • Փորձի փոխանակում

Բովանդակությունը՝
Բանավոր համրանք
Ֆլեշմոբի խնդիրներ
Գլուխկոտրուկներ
Ռեբուսներ
Ռուբիկ կուբիկ
Խաղ լուցկու հատիկներով
Սեղանի խաղեր՝ մաթեմատիկա ամսագրից
Բանավոր մաթեմատիկական խաղեր

Կազմակերպումը՝ 

Յուրաքանչյուր դպրոցից սովորողների խմբին ուղեկցում է մեկ դասվար և մեկ օգնական, որը կարող է լինել երկարացված օրվա կազմակերպիչ:
Սովորողները լինում են գունավոր շապիկներով:
Կկազմակերպվեն դպրոց-դպրոց/ դասարան-դասարան համագործակցային հանդիպումներ. առաջին-առաջին, երկրորդ-երկրորդ, երրորդ-երրորդ, 4-5-րդ։

Ընթացքը`

1-ին դասարան
Օրը՝ 10․05․2022
ժամը՝ 11։55-12։40
Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն և հինգ տարեկանների կաբինետ
Լավ եղանակի դեպքում ստուգատեսն անցկացվում է բակում:

Այլ դպրոցներից Արևելք քայլքը համարվում է բանավոր ստուգատեսի առաջին խաղը։
Օրինակ՝ Արևմտյան դպրոց- պարտեզից սովորողները հաշվեն վերնանացման աստիճանների քանակը։ Կհաշվեն նաև, թե Արևմտյան դպրոց-պարտեզից
մինչև Արևելյան դպրոց-պարտեզից քանի քայլ է։

Օգտագործվող նյութեր՝ մարզական կոներ, գնդակ, տուփեր

Խաղ 1
Նպատակը՝ վերհիշել զույգ և կենտ թվերը, աջն ու ձախը

Խաղի նկարագրությունը՝

Տուփի մեջ կան 1-ից 31 թվերը։ Տուփի աջ և ձախ կողմերում դրված են զույգ և կենտ թվերի համար նախատեսված մեկական տուփ։ Սովորողները զույգով մոտենում և վերցնում են մեկական թիվ։ Եթե թիվը զույգ է, ապա դնում են ձախ տուփի մեջ, իսկ եթե կենտ է՝ աջ տուփի մեջ։

Խաղ 2
Նպատակը՝ վերհիշել միանիշ և երկնիշ թվերը, երկնիշ թվի կազմությունը

Խաղի նկարագրությունը՝

Տուփերից առանձնացնել երկնիշ թվերը, դնել մարզական կոների տակ։ Սովորողները գնդակը գլորելով գցում են կոները։ Որից հետո գտնում են այն 2 թվերը, որոնց գումարը այդ կոնի տակ թաքնված երկնիշ թիվն է։

Խաղ 3
Նպատակը՝ վերհիշել շաբաթվա և ամսվա օրերի քանակը, զույգ և կենտ թվերը, թվերի համեմատումը

Խաղի նկարագրությունը՝
Հատակին օրացույցի նման շարել 1-ից 31 թվերը(մայիս)։

Սովորողներից մեկը կանգնում է մայիս 10-ը ցույց տվող 10 թվի վրա և ասում, թե շաբաթվա որ օրն է։ Սովորողների հետ գտնում ենք․

  • ամսի քանի՞սը կլինի 1 շաբաթ հետո
  • ամսի քանի՞սն էր 1 շաբաթ առաջ
  • ամսի քանի՞սը կլինի 2 շաբաթ հետո
  • ամսի քանի՞սը կլինի 3 շաբաթ հետո
  • քանի՞ կիրակի ունի մայիս ամիսը

    Ամսի 1-ից սկսած՝ սովորղը քայլում է օրացույցի վրայով։ Երբ կանգնում է կենտ թվի վրա, ծափ է տալիս 1 անգամ, իսկ զույգ թվի վրա՝ 2 անգամ։ Վերջում հաշվում, թե քանի զույգ և քանի կենտ թիվ կար մայիս ամսվա մեջ։ Համեմատում է զույգ և կենտ օրերի քանակը։

2-րդ դասարան
Օրը՝ 11․05․2022
ժամը՝ 11։55-12։40

Վայրը՝ Հարավային դպրոց, Հարավային դպրոցի լողափի բակ և հինգ տարեկանների կաբինետ
Լավ եղանակի դեպքում ստուգատեսն անցկացվում է բակում:

Այլ դպրոցներից Հարավային դպրոց-պարտեզ քայլքը համարվում է բանավոր ստուգատեսի առաջին խաղը։
Օրինակ՝ Արևմտյան դպրոց- պարտեզից սովորողները դուրս եկան 11։10-ին։ Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Հարավային դպրոց-պարտեզ որքա՞ն ժամանակ է տևել քայլքը։

Խաղ 1
«Հոպ» բանավոր մաթեմատիկական խաղ

Սովորղները կանգնում են շրջանաձև ու սկսում հաշվել։ Եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ի բազմապատիկ թիվ, նա այդ թվի փոխարեն պետք է ասի «հոպ» կամ 1 անգամ ծափ տա։ Եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է 2 անգամ ծափ տա։ Եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ի բաժանվող և 3-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է 2 անգամ ծափ տա։

Խաղ 2
2 հոգի բռնում են պարանի ծայրերը։ Մեջտեղում կախված է լինում երկնիշ թիվ, գետնին՝ խառը թվեր։ Երկու սովորող վազքով մոտենում են, գետնից վերցնում են այնպիսի թվեր, որոնց գումարը պարանին կախված երկնիշ թիվն է և ամրակով ամրացնում պարանին։

Խաղ 3
Մի շարքով կանգնած են սովորողներ։ Սովորողները պետք է կռահեն, թե որ մանակիցն է մետջեղում կանգնած։ Խաղն իրականացնել և՛ զույգ, և՛ կենտ քանակով մասնակիցների համար։ Համեմատել դեպքերը։

4-5-րդ դասարաններ
Օրը՝ 12․05․2022
ժամը՝ 11։50-12։35
Վայրը՝ Արևմտյան դպրոց, Վերնատուն և հինգ տարեկանների կաբինետ
Լավ եղանակի դեպքում ստուգատեսն անցկացվում է բակում:

Այլ դպրոցներից Արևմտյան դպրոց-պարտեզ քայլքը համարվում է բանավոր ստուգատեսի առաջին խաղը։
Օրինակ՝ Արևելյան դպրոց- պարտեզից սովորողները դուրս եկան 11։20-ին։ Արևելյան դպրոց-պարտեզից մինչև Արևմտյան դպրոց-պարտեզ որքա՞ն ժամանակ է տևել քայլքը։

Օգտագործվող նյութեր՝ համակարգիչ, լուցկու հատիկներ, ռուբիկ կուբիկ

  • Խաղ լուցկու հատիկներով
    Տեղափոխի՛ր ընդամենը 1 լուցկու հատիկ այնպես, որպեսզի ստանաս ճիշտ հավասարություն։

    Տեղափոխի՛ր ընդամենը 2 լուցկու հատիկ այնպես, որպեսզի ստանաս առնվազն 4 իրարից տարբեր թվանշանով գրվող ամենամեծ թիվը։
  • Ռեբուս
  • Ռուբիկ կուբիկ
  • «Հոպ» բանավոր մաթեմատիկական խաղ,սկսել եռանիշ թվերից: Վերհիշել 3-ի բաժանելիության հայտանիշը։

Սովորղները կանգնում են շրջանաձև ու սկսում հաշվել։ Հաշիվը սկսվում է 100-ից։ 3-ի բաժանվող թվերի դեպքում ծափ են տալիս 1 անգամ, իսկ 3-ով վերջացող թվերի դեպքում՝ 2 անգամ։

3-րդ դասարան
Օրը՝ 13․05․2022
ժամը՝ 11։55-12։40
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, Վերնատուն և հինգ տարեկանների կաբինետ
Լավ եղանակի դեպքում ստուգատեսն անցկացվում է բակում:

Այլ դպրոցներից Հյուսիսային դպրոց-պարտեզ քայլքը համարվում է բանավոր ստուգատեսի առաջին խաղը։
Օրինակ՝ Արևմտյան դպրոց- պարտեզից սովորողները դուրս եկան 11։20-ին։ Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Հյուսիսային դպրոց-պարտեզ որքա՞ն ժամանակ է տևել քայլքը։

Խաղ 1
Խաղ լուցկու հատիկներով
Տեղափոխի՛ր ընդամենը 1 լուցկու հատիկ այնպես, որպեսզի ստանաս ճիշտ հավասարություն։

Խաղ 2
«Դրոշ» մաթեմատիկական խաղ
3 սովորող կագնած են մի շարքով։ Յուրաքանչյուրի ձեռքին կա իրարից տարբեր մեկ գույն։ Մյուս սովորողները մասնակիցներին տեղափոխելով՝ ամենաշատը քանի՞ դրոշ կարող են ստանալ։

Խաղ 3
Սովորող կագնած են շարքով։ Յուրաքանչյուրի ձեռքին կա իրարից տարբեր մեկ թվանշան։ Մյուս սովորողները մասնակիցներին պետք է տեղափոխեն այնպես, որպեսզի ստանան․

  • Ամենամեծ քառանիշ, հնգանիշ, վեցանիշ թիվը
  • Ամենափոքր քառանիշ, հնգանիշ, վեցանիշ թիվը
  • Ամենամեծ քառանիշ, հնգանիշ, վեցանիշ զույգ թիվը
  • Ամենափոքր քառանիշ, հնգանիշ, վեցանիշ զույգ թիվը
  • Ամենամեծ քառանիշ, հնգանիշ, վեցանիշ կենտ թիվը
  • Ամենափոքր քառանիշ, հնգանիշ, վեցանիշ կենտ թիվը

    Արդյունքը՝

Արդյունքները կամփոփվեն կլոր-սեղաններով

Տեսաֆիլմի պատրաստում

Оставьте комментарий