Բանավոր մաթեմատիկան կրտսեր դասարաններում

Ուսուցման  նպատակները՝

-Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության զարգացում

-Հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու

-Զարգացնել  սովորողների  ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը

-Խորացնել գիտելիքները

Читать далее

Բանավոր մաթեմատիկա. ամփոփում

Ծրագիրը հրապարակված է դասարանական բլոգում:

Բլոգում կա ընտրությամբ գործունեություն բաժին, որտեղ տեղադրվում են շաբաթվա աշխատանքները:

Բանավոր մաթեմատիկա դասընթացը կազմակերպում ենք Քրիսիտինե Հովսեփյանի և Մարիամ Խաչատրյանի հետ։ Յուրաքանչյուր շաբաթ դասը կազմակերպում է մեզնից մեկը։ Խնդիրներն ու առաջադրանքները քննարկում- ընտրում ենք միասին։

Читать далее

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբերի ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 10-13

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների
1-5-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր

Համակարգողներ՝ Գրետա Բակունց, Լուսինե Պետրոսյան Գ․

Նպատակը՝
Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը՝

Читать далее

Բանավոր մաթեմատիկա 25, 27.04.2022

Աննան ու Դավիթը ապրում են նույն փողոցում: Աննայի տան մի կողմում կա 27 տուն, մյուս կողմում` 13: Դավիթի տունը գտնվում է փողոցի ճիշտ մեջտեղում: Քանի՞ տուն կա Աննայի և Դավիթի տների միջև:

Նանեն նկարել է կետ մի կտոր թղթի վրա: Նա հիմա նկարում է չորս ուղիղ գծեր, որոնք անցնում են այդ կետով: Քանի՞ մասի են այդ գծերը բաժանում թուղթը:

1-7 թվերը դասավորել այնպես, որ բոլոր ուղղություններով թվերի գումարն ստացվի 12:

Բանավոր մաթեմատիկա 16.03

Դի՛ր գործողության նշանները և ստացի՛ր ճիշտ հավասարություն:

12_____6_____3 = 10

16____6_____2 = 4

6_____2_____5 = 15

14______2____4 = 7

2_____9_____4_____1_____3 = 4

Լուծի՛ր ռեբուսները:

70**- **06 = 3123

6*5*-*8*4 = 2856

Բանավոր մաթեմատիկա 21.02.2022

Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը:

Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։

Պարախմբում կա 25 տղա և 19 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 2 տղա և 3 աղջիկ: Քանի՞ շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը կլինի նույնը:

Բանավոր մաթեմատիկա 02.02.2022

  1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
  2. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:
  3. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
  4. Եթե մտապահածս թիվը եռապատկես, գումարես 15, հանես 6, կստանաս  33: Ո՞ր թիվն եմ մտապահել:

Բանավոր մաթեմատիկա 31.01.2022

  1. Խանութում ճաշից հետո 2 անգամ ավելի շատ տանձ վաճառվեց, քան մինչև ճաշը: Ամբողջ օրվա ընթացքում վաճառվեց 330կգ տանձ: Քանի՞ կիլոգրամ տանձ վաճառվեց մինչև ճաշը:
  • 6 մատիտի համար Հասմիկը վճարեց 480 դրամ: Որից հետո մատիտի գինը 20 դրամով էժանացավ: Որքա՞ն արժե այժմ մեկ մատիտը:
  • Ճամբարում հուլիսին հանգստացավ 142 երեխա, իսկ օգոստոսին՝ 130: Նրանցից 118-ը տղա էին: Քանի՞ աղջիկ հանգստացավ ճամբարում այդ երկու ամիսներին:
  • Արսենը մտապահած թվի կրկնապատիկից հանեց 138 և ստացավ 102: Ո՞ր թիվն էր մտապահել Արսենը:

Ընտրությամբ գործունեության խմբեր

Ուսումնական 3-րդ շրջան

Օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի

Կերպարվեստ

  1. Նարեկ Սարգսյան
  2. Հարություն Մկրտչյան
  3. Ռուբեն Գրիգորյան
  4. Վանէ Տումանեան
  5. Սարգիս Վարդանյան
  6. Միքայել Քեշիշյան
  7. Գագիկ Խաչատրյան
  8. Սոֆիյա Պարսամյան
Читать далее

Բանավոր մաթեմատիկա 12.01.2022

Առաջին մակարդակ
Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2021

5. Տուփի մեջ կար 18 սպիտակ, 19 կարմիր, 20 կապույտ եւ 10 կանաչ խաղալիքներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է տուփից հանել, որպեսզի դուրս եկած խաղալիքների մեջ լինեն թվարկված գույներից գոնե երեքը։

Читать далее