Ուսումնական ճամփորդություն Գառնի. ամփոփում

Նախագիծը՝ Ուսումնական ճամփորդություն. Գառնի Կրիստալլայն

Սովորողներն անհամբար սպասում էին, թե երբ են հասնելու գործարան: Նրանց սպասվում էր անակնկալներով լի օր: Գործարանում շատ հետաքրքիր ու զարմանալաի էր: Տեսան` ինչպես են ստանում շիշը, լվանում, շշալցնում, պիտակն ամրացնում ու փաթեթավորում:


Նվեր ստանալուց հետո ուրախ, ինչպես նաև մեծ տպավորություններով, դուրս եկան գործարանից ու ճանապարհ ընկան դեպի Քարերի սիմֆոնիա:
Շատ տպավորիչ էին քարերը: Բոլորը հիացած նայում էին, թե ի՜նչ հրաշք է ստեղծել բնությունը:
Մի քանիսն էլ ձորից արդեն նկատել էին Գառնու տաճարը:

Քանի որ ժամանակ ունեինք, չէինք շտապում, բարձրացանք Գառնու տաճար, հաշվեցինք սյուներն ու համոզվեցինք, որ 24-ն են: Մտանք նաև բաղնիք, որը կիսաքանդ էր, բայց հետաքրքիր պատմություն ուներ:

Պատմում են սովորողները՝
Էրիկ Աբելյան
Միա Ալավերդյան
Նռանե Անտոնյան
Սամվել Բաբաջանյան
Ավետ Բադեյան
Էդուարդ Բլեյան
Ռուբեն Գրիգորյան
Լեո Խանամիրյան
Ստեֆանի Կարապետյան
Շուշան կարապետյան
Լևոն Հարոյան
Վիկտորյա Հարությունյան
Հասմիկ Մկրտչյան
Սոֆիյա Պարսամյան
Նարեկ Սարգսյան
Արամ Տոնոյան
Միքայել Քեշիշյան

Оставьте комментарий