Մայիս. հաշվետվություն

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 17-րդ հավաք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 17 տարի շարունակ՝ մայիս ամսին, հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական հավաքին:
Մայիս ամիսն առանձնանում է ցուցահանդեսներով, կլոր սեղաններով, փոքրիկ խմբերի քննարկումներով, ընտանեկան դպրոցներով, բաց պարապմունքներով, որտեղ սովորողները հնարավորություն ունեն ներկայացնելու տարվա ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները: Հնարավորություն ունեն աշխատել համագործակցային նախագծերի շուրջ, չէ՞ որ տարբերություն չկա՝ սովորողը որ օղակում է սովորում, բոլորն էլ սեբաստացի ընտանիքի կարևոր անդամ են:
Կրթահամալիրը շատ կարևորում է ծնողական համայնքը, ծնողի դերը սովորողի զարգացման և կրթության գործընթացում: Շատ հաջողված նախագիծ էր «Team Building for Schoolkids»-ը, որի գլխավոր նպատակը միջանձնային հարաբերությունների և փոխվստահության զարգացում էր/է մասնակիցների միջև:


Մայիսյան հավաքին մասնակից սովորողներ՝ 27
Հարթակում ծնողն է ՝ 2 ծնող
Մաթեմատիկական ֆլեշմոբ՝ 15 սովորող
Մայրենի ֆլեշմոբ՝ 17 սովորող

Բովանդակություն և ուղղություններ
Հանրային աուդիտ #1
Արևմտյան դպրոց-պարտեզում հավաքվել էին ծնողներն ու սովորողները: Հետաքրքիր զրույց-քննարկում տեղի ունեցավ: Սովորողները պատմում էին իրենց գործունեությունների, նախասիրությունների մասին, պատմում էին, թե ինչն են կարևորում իրենց կրթահամալիրում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է հեղինակային այլընտրանքային ծրագիր: Կրթահամալիրում իրականացվող նախագծերը մշտապես թարմացվում են, որպեսզի սովորողների համար էլ ավելի հետաքրքիր լինի ուսուցման գործընթացը: Կրթահամալիրն առանձնանում է նաև իր օրացույցով, որտեղ արտացոլված են նախագծերի ժամանակացույցները:

Մաթեմատիկան կրտսեր դպրոցում
Վերհիշել ժամանակի չափման միավորները, բանավոր կազմել և լուծել ժամանակի վերաբերյալ խնդիրներ: Զգալ ժամանակը. Արևմտյան դպրոց-պարտեզից վերնանցում քանի՞ րոպեում կարելի է հասնել: Սովորողները 1 մ հեռավորությունը քանի՞ վայրկյանում, րոպեում կանցնեն: Գործնական մաթեմատիկա— օրինակ է, թե ինչպես կարելի է սովորողների հետ կազմակերպել ուսումնական պրոցեսը: Դասապրոցեսի նման կազմակերպումը հնարավորություն է տալիս էլ ավելի ամրապնդել գիտելիքները:
Ամեն ամիս սովորողները (ոչ միայն կրթահամալիրի) մասնակցում են ֆլեշմոբներին: Ֆլեշմոբը հետաքրքիր առաջադրանքների փաթեթ է, որը կազմում են տարբեր առարկաների դասավանդողները:
Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների քննարկումների ժամանակ մի քանի սովորող չէին պատկերացնում, թե ինչու է զատիկը 5 անգամ թեքվել աջ: Խնդիր զատիկի մասին— տեսանյութում խնդիրի քննարկման արդյունքն է:
Մեկ այլ խնդիր է բացատրում սովորողներից մեկը ՝ Ստեֆանի Կարապետյանը՝ կտրելով, նկարելով խնդիրը՝ ինքնուրույն գտնելով տարբերությունը:

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության կազմակերպումը կրտսեր դասարաններում: Ծրագիրը հրապարակված է դասարանական բլոգում:
Բլոգում կա ընտրությամբ գործունեություն բաժին, որտեղ տեղադրվում են շաբաթվա աշխատանքները:

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբերի ստուգատես
Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը:
Ստուգատեսն անցկացվեց 4 օրը, ամեն օր մի դպրոցում: Սովորողները քայլքով էին հասնում դպրոց՝ հաշվելով քայլերը, ժամանակը, բանավոր հաշվում:
Հավաքվեցին, ծանոթացան, ընկերացան ու միասին սկսեցին լուծել հետաքրքիր խնդիրներ, միասին քննարկեցին, միասին խաղացին մաթեմատիկական խաղեր:

Հարթակում ծնողն է
Տարիներ շարունակ սեբաստացի ծնողները ներկայանում են մայիս ամսին իրենց նախաձեռնություններով, հետաքրքիր նախագծերով:
Team Building for Schoolkids — Լեո Խանամիրյանի ծնողները հետաքրքիր խաղեր էին կազմակերպել սովորողների համար: Խաղերը թիմային էին, այնպես որ հաջողության հասնելու համար առանց ընկերների չես կարողանա խաղալ:
Երբ ես անհանգիստ եմ…— Ալեքսան Ավագյանի մայրիկը սովորողների հետ քաննարկում էր իրենց անհանգստությունների, ապրումների, հույզերի մասին: Հուզական ապրումներն ու անհանգստությունները կարիք ունեն լիցքաթափման և արտահայտման։ Նախագիծը խնդիր ունի երեխաներին սովորեցնել լիցքաթափման պարզ և կիրառելի մեթոդներ` հաղթահարելու լարվածությունն ու սուր իրավիճակները:

Ճամփորդություններ
Սեբաստացիները հայտնի ճամփորդներ են, շատ լավ գիտեն իրենց հայրենիքը, սիրում են Հայաստանի ամեն մի անկյունն ու հոգ տանում բնության մասին:
Ուսումնական ճամփորդություն Գառնի
Համբարձման տոն. Ապարանի ջրամբար
Ճամփորդություններից առաջ սովորողները ուսումնասիրում են մարզերը: Այս անգամ էլ որոշեցին ՀՀ քարտեզ-ի փազլը հավաքել:
Իսկ ամեն ճամփորդությունից առաջ հավաքում են տեղեկություններ տեղանքի, Համբարձման տոնի մասին:

Ազգային պարերը կրտսեր դպրոցում
Շատ կարևոր է սովորել հայկական ազգային երգերը, պարերը, խաղացել խաղերգերը, ծանոթացել և կատարել ծիսական գործողություններ, լինել ճիշտ միջավայրում:


Մարզական հանդիպումներ
Արևմտյան և Արևելյան դպրոցի սովորողներն արդեն լավ ընկերներ են: Այս ընկերական հանդիպում-ը տեղի ունեցավ Բախշյանի անվ. այգում:
Սովորողները սիրում են մարզվել, էստաֆետային խաղեր խաղալ: Մարզասրահում նման խաղեր շատ են կազմակերպում:
Խաղում են ոչ միայն մարզական, այլ նաև տրամաբանական խաղեր, որոնց արդյունքում զարգանում է ուշադրությունը, տրամաբանական, վերլուծական մտածողությունը:


Հայտարարություններ խատուտիկների կողմից
Սովորողները ծանոթանում են հայտարարությունների տեսակներին: Մի քանսն էլ ներկայացրել են ծիծաղելի հայտարարություններ:

Սովորողները շատ են սիրում գրքեր կարդալ: Միասին մտածեցինք պատրաստել էջանշան գազարիկներ

Իսկ դուք կարդացե՞լ եք Ալբերտ Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» ստեղծագործությունը: Եթե չեք կարդացել, մեծ բան եք կորցրել. շա՜տ հետաքրքիր է: Ստեղծագործությունը կարդալուց հետո քննարկել ենք, որից ընթացքում այսպիսի մտքեր են ծնվել:

Շաբաթական աշխատակարգ
Շաբաթական աշխատակարգ 02-06.05.2022
Շաբաթական աշխատակարգ 10-13.05.2022
Շաբաթական աշխատակարգ 16-20.05.2022
Շաբաթական աշխատակարգ 23-27.05.2022

Ֆլեշմոբներ

2022-2023 ուս.տարվա սովորողներն արդեն ներկայանում են իրենց հետաքրքիր տեսանյութերով.
Առցանց «Մուտք» ճամբար


Оставьте комментарий